Մեր հետևում որևէ հայտնի մեկը կանգնած չէ՝ նոյեմբերի 12-ին, «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովի ժամանակ նշել է շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը: Ելույթում նա նշել է, որ շարժումը հաղթանակած սերնդի շարժում է լինելու և «Միասնություն» համազգային շարժումը նոր ուժ է Հայաստանի քաղաքականության մեջ:
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները՝ Լյուքսեմբուրգում համաժողովի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը:
Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որից միշտ սպասելի են հնարավոր արկածախնդիր քայլեր, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով երեկ առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին:
ՀՀ նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են 400 գիտակ՝ 23 երկրից:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արժանացել է Բոննի միջազգային մրցանակին՝ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական առաջնահերթությունները կարող են հեռացնել ԱՄՆ-ը հիմնական եվրոպական սկզբունքներից՝ Deutsche Welle հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, որ ընտրարշավում հայտարարել էր նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխման չեղարկման մտադրության մասին, ասել է, որ պատրաստ է պահպանել Obamacare բժշկական ապահովագրության համակարգի որոշ տարրեր։
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...